
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակումը.
«Աշոտը պայքարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզի դեմ։ Քիմիաթերապիայի մեկ փուլն անցել է, այժմ ռեմիսիայի շրջանում է։ Սպասվում է երկրորդը։ Ըստ բժիշկների` դեռ կես տարի էլ պետք է շարունակի բուժումը։
Ես համոզված եմ, որ Աշոտն իր լավատեսությամբ, մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի աջակցությամբ պատվով կանցնի այս դժվար փուլն ու վեց ամիս անց կասի, որ հաղթահարել է քաղցկեղը»։