
Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից. «ԱՄՆ-Իրան կոնֆլիկտում մեր համար ամենակարևոր խնդիրը չեզոքություն պահպանելն է, սեփական սահմանները առավելապես անվտանգ պահելը և հնարավորինս «դռբի տակ» չընկնելը:
Բոլոր գործողությունները ու հայտարարությունները պետք է լինեն հենց այս տրամաբանության մեջ: Մենք շատ խոցելի իրավիճակում կարող ենք հայտնվել ամեն պահի և անկախ մեր ցանկությունից: Իսկ ռեալ որևէ կերպ ազդել զարգացումների վրա չենք կարող, ինչքան էլ սարերից խաղաղության կոչեր հնչեցնենք»: