Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարալիկ քաղաքի ծննդատունը փակելն անթույլատրելի է, պետությունը պետք է զարգացնի, խնդիրը լուծի, ոչ թե վիրահատական միջամտությամբ փակի ու անցնի առաջ: Եթե փակվում է ծննդատունը, ապա Մարալիկում մնացած եկող սերունդը ևս դուրս է գալու տարածաշրջանից:
Աշխատել է պետք Երևանում ապրող բժիշկների հետ ու պայմաններ ստեղծել, որպեսզի գան ու աշխատեն Մարալիկում, լավ գումար տվեք ու մարդիկ կգնան մարզերում աշխատելու: Ճանաչելով մարալիկցիներին, շրջակա համայնքների բնակիչներին, ասեմ, որ չեն նահանջելու ու մինչև վերջ կանգնելու են, տղեք, պետությունը և հայրենիքը մեր դեպքում նույնն է, եթե ամեն բան չոր հաշվարկով է, ապա այլևս եկեք չասենք հայրենասիրություն, պարտք և այլն, եթե ասում ենք, ապա պետք է ֆինանսական շահը ստորադասել:
Հույս ունեմ` ծննդատունը չի փակվի, այն կարող է ողբերգության հանգեցնել, հետո կփակվի դպրոցը, մանկապարտեզը և այսպես շարունակ»:
Մարալիկ քաղաքի ծննդատունը փակելն անթույլատրելի է, պետությունը պետք է զարգացնի, խնդիրը լուծի, ոչ թե վիրահատական…
Gepostet von Zohrap Yeganyan am Mittwoch, 8. Januar 2020