TikTok-ն ամենաշատ որոնվող սոցիալական մեդիա հարթակն էր Google-ում 2019թ․-ին, սակայն Google-ը չկարողացավ գնել այն և այժմ այն ցանկանում է գնել Firework-ը՝ TikTok-ի ամենամոտ մրցակցին։
Firework-ը բջջային անվճար հավելված է, որը թույլ է տալիս օգտատերերին կիսվել 30 վայրկյան տևողությամբ վիդեոներով։ Բավականին նման TikTok-ին՝ Firework-ի նպատակն է մակերես հանել վիդեոներն անհավանական աղբյուրներից։ Հիմնական տարբերությունն այս երկու հավելվածների միջև ժողովրդագրության մեջ է․ Firework-ը տարիքով ավելի մեծ լսարանի համար է, քան իր մրցակիցը։
Firework-ն ամերիկյան կազմակերպություն է, որն այս տարի գնահատվել էր 100 միլիոն դոլլար, և որը Google-ի համար կարող է լինել «սմարթ» ձեռքբերում։