Facebook-ը հրապարակել է իր «Privacy Check-Up» գործիքի թարմացումը, որը ցույց է տալիս թե ինչ վիճակում են ձեր անձնական տվյալները, և ինչ կարող եք անել՝ սահմանափակելու ձեր անձնական տվյալների կորստի հավանականությունը։
Facebook-ը հուշում է օգտվողներին՝ հստակեցնել իրենց տվյալների կարգավորումները Privacy Check-Up հրապարակումների միջոցով, որոնք հայտնվում են News Feed-ում, և այժմ այս նոր ֆորմատով ավելի հեշտ կլինի մարդկանց համար՝ հասկանալ յուրաքանչյուր էլեմենտ։
Նոր «Privacy Check-Up»-ը բաժանվում է 4 հստակ բաժինների։ Յուրաքանչյուր բաժին ներառում է ձեր անձնական ինֆորմացիայի ընդհանուր վերանայում, ինչպես նաև՝ խորհուրդներ, թե ինչպես կարող եք ուժեղացնել ձեր ակաունտի անվտանգությունը յուրաքանչյուր տեսանկյունից։
«Check-Up»-ը նաև ներառում է գաղտնաբառերի անվտանգության խորհուրդներ, ինֆորմացիա, որոնցով դուք կիսվում եք հարթակում որոնումների միջոցով և հավելվածներն ու վեբ կայքերը, որոնց դուք հասանելիություն եք տվել դեպի ձեր Facebook-յան էջ։