Լարված իրավիճակ «Դատապարտյալների հիվանդանոցում». հացադուլավորների թիվը հասնում է 8-ի. կան ծայրահեղ ծանր հիվանդներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Լարված իրավիճակ «Դատապարտյալների հիվանդանոցում». հացադուլավորների թիվը հասնում է 8-ի. կան ծայրահեղ ծանր հիվանդներ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 8-ին, SHAMSHYAN.com է զանգահարել Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Վահե Հովհաննիսյանը և հայտնել, որ եղբայրը՝ 39-ամյա Կարեն Հովհաննիսյանը ՀՀ Արդարադատութան նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել:

Վ. Հովհաննիսյանը նշեց, որ իր եղբայրը 10 ամիս է, գտնվում է նշված հիվանդանոցում և այդ ծայրահեղ քայլին վերջին մի քանի ամիսներին է դիմում արդեն 4-րդ անգամ: Նրա հետ հացադուլ է հայտարարել ևս 7 դատապարտյալ: Վ. Հովհաննիսյանը նշեց նաև, որ եղբոր հացադուլի պատճառը կապված է քրեական գործի հետ՝ դատախազի և դատավորի:

«Քրգործի մասով չկան փաստեր և ապացույցներ: Դատախազը հանդիսանում է տուժող կողմի իրավահաջորդի բարեկամը, իսկ դատավորը իրավահաջորդի սանիկը»: Կ. Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դեռևս 2019թ.–ի մարտին: Հիվանդանոցում նա ինսուլտ է տարել, ինչից հետո պատշաճ բուժում չստանալու հետևանքով անվասայլակով է տեղաշարջվում:

Այս 10 ամսվա ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց»-ում թվով 5 դատապարտյալ է մահացել: Այս պահին հացադուլի մեջ գտնվողների թվում կան ծայրահեղ ծանր հիվանդներ: Նրանցից մեկը՝ գլխուղեղի քաղցկեղ ախտորոշամբ, մեկ այլ դատապարտյալ՝ թոքի քաղցկեղով, ինչպես նաև Էպիլեպսիայով հիվանդ և սրտի ապարատով դատապարտյալ:

Ըստ հացադուլ հայտարարած Կ. Հովհաննիսյանի եղբոր խոսքերի՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի բժիշկները նշել են, որ հացադուլի մեջ գտնվող անձանց առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն դատավորն ու դատախազը պատասխանել են, որ վերջիններս ազատ արձակման ենթակա չեն՝ ասելով՝ «Եթե կարողանում են հանցանք կատարել, ապա բժշկի եզրակացությունը հիմք չի համարվում»:

«Դատապարտյալների հիվանդանոց»-ի ղեկավար Վահան Մարգարյանն էլ նշել է, որ ոչ ոքի չի ընդունելու՝ ասելով՝ «Ձեր բողոքը դատարանում արեք»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com