?⚠️‼️⚠️? Բաց նամակ` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ?⚠️‼️⚠️?
Հարգելի Պարոն Նիկոլ Փաշինյան,
Բաց նամակ հղելով Ձեզ՝ նախ ցանկանում եմ շնորհավորել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթում եմ, որ 2020 թվականը լինի երջանկության տարի, անկեղծորեն ցանկանում եմ Ձեզ եւ մեր երկիր Հայաստանին՝ տնտեսական բազում հաջողություններ: Ամանորի Ձեր տոնական ուղերձը փորագրված կմնա մեր սրտերում, և մենք՝ արտերկրում ապրող հայերս, միշտ կլինենք Ձեր կողքին:
Այժմ կցանկանայի Ձեզ հետ կիսվել լրջագույն մտահոգություններով: Հասկանում եմ, որ այս նամակն ամենից հաճելին չի լինի ուսումնասիրել՝ հենց Ամանորի տոնական օրերից հետո, բայց մի քանի անգամ փորձել եմ նախազգուշացնել Հայաստանի Հանրապետությանը մի միջազգային ընկերության կոռումպացված համակարգի մասին, որին շուտով կառնչվի նաեւ մեր հայրենիքը:
Խոսքը Ryanair անվանումը կրող իռլանդական ավիաընկերության մասին է: Չեմ պատրաստվում Ձեզ ներկայացնել այս ընկերության գոյության կենսագրությունը, այլ այն վտանգը, որը այն կբերի մեր երկրին առաջիկա տարիներին, ինչի մասին հայաստանյան մամուլով բարձրաձայնել եմ դեռ 2018 թվականից: Սակայն անցել են ամիսներ, և ոչ մի արձագանք չի եղել իմ հայտարարության վերաբերյալ:
2019-ի ամռանը Հայաստանում մնացի երեք ամիս՝ այցելելով ընտանիքիս բարեկամներին, ընկերներիս և հատկապես տեսնելու, թե ինչպես կարող էի վերաբնակվել իմ երկրում ՝ իմ հայրենիքում, որպեսզի իմ կարիերան և կյանքս շարունակեի այդտեղ կառուցել:
Այդ ամիսների ընթացքում մի քանի անգամ փորձել եմ ինչ-որ կերպ Ձեզ հետ հանդիպել և իմ մտահոգությունները հայտնել, քանի որ շատ լավ գիտեմ Ryanair ավիաընկերությունը, ընդ որում՝ ներսից:
Դրա հետ կապված հանդիպել եմ մի քանի պաշտոնատար անձանց, բայց, ցավոք, ոչ Ձեզ հետ: Այլ կերպ ասած, իմ ահազանգը անօգուտ էր, քանի որ խոսքս վերաբերում է 2020 թվականին, և թե ինչ կլինի հետո:
2019 թ.-ին հայաստանյան մամուլում հրապարակվեց իմ երկրորդ հոդվածը Ryanair- ի մասին: Եվ մինչ օրս տեսնում եմ, որ ոչ մի արձագանք չկա, ընդհակառակը՝ գործընթացը շարունակվում է այնպես, ինչի մասին ես զգուշացնում էի, վտանգը մոտենում է… Պարոն վարչապետ, խնդրում եմ՝ արձագանքեք, քանի դեռ շատ ուշ չէ: Երբ ժամանակը գա, հասարակությունը չի դժգոհի տիկին Տաթևիկ Ռևազյանից, այլ հենց Ձեզնից:
Բնական է, որ կասեն՝ նա երիտասարդական սխալ է թույլ տվել, քանի որ բավարար փորձ չի ձեռք բերել ավիաընկերությունների և 800 աշխատողների կառավարման մասին եւ վերջ: Ryanair- ը ընկերություն է, որը շոշափում է այնտեղ, որտեղ ցավում է և օգտագործում է այդ ուժը, որպեսզի մարդկությունը կախված լինի իրենց ընկերությունից:
Ամենայն պատասխանատվությամբ խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել իրենց ինտերնետային պաշտոնական կայք, որտեղից տոմսեր են գնում, և ինքներդ կտեսնեք, որ 30 € արժեքով տոմս գոյություն չունի: Սրանք մարքեթինգային գործիքներ են` սպառողների ուշադրությունը գրավելու համար: Թռիչքի ընթացքում ամենակարևորը անվտանգությունն է, ինչպե՞ս եք ցանկանում անվտանգության ստուգումը կատարել 25 րոպեի ընթացքում և միաժամանակ նստեցնել ուղևորներին:
Անցած ամառ Հայաստանն ունեցել է ավելի քան 3.000.000 այցելու, և այդ պատճառով այս ընկերությունը բացարձակապես ցանկանում է գերիշխող դիրք ունենալ մեր երկրում՝ իր կոռումպացված համակարգով: Թույլ տվեք պարզաբանել. եթե ժամանակ գտնեք եւ կարդաք Եվրոպայում Ryanair- ի ուղևորների և աշխատակիցների բողոքները, կտեսնեք այն սկանդալը, որը ստեղծում է այս ընկերությունը առօրյա գործունեության ընթացքում:
Ամոթալի է փոխհատուցել 4 ֆունտ ստերլինգ, երբ ավելի քան 3 ժամ ուշացում է եղել, ինչի մասին բարձրաձայնել էին անգլիական մամուլում: Բնակչությանը ինչքան էլ համոզեք, որ դա «ցածր գին» է, բացառությամբ այն բանի, որ դրա հետաձգման դեպքում փոխհատուցումը հազվադեպ է հատուցվում, և ամենից առաջ ավիացիոն անվտանգության ծածկագիրը 100 տոկոսով չի իրագործվում յուրաքանչյուր չվերթի ընթացքում:
Հարգելի պարոն վարչապետ, բացի այն, որ այս ընկերությունը իր չվերթներից օգտվողների վստահությունն է չարաշահում, նաեւ գիտի, որ սպառողները չեն դատի, քանի որ դա կարժենա շատ ավելի թանկ, որովհետեւ Ryanair-ն աշխատում է լավագույն փաստաբանների հետ, որպեսզի շահի յուրաքանչյուր գործ, եթե այն երբևէ հասնի այդքան հեռու:
Կոչ եմ անում դադարեցնել այդ ընկերության հետ համագործակցությունը՝ տնտեսական քաոսից խուսափելու համար, որն այսպես շարունակելու դեպքում՝ սպասվում է Հայաստանին: Այն սուբսիդավորումները, որոնք պատրաստվում է վճարել Հայաստանի կառավարությունը, դուրս են գալու հարկատուների գրպաններից, ընդ որում՝ առանց նրանց կարծիքը հաշվի առնելու:
Այսինքն՝ այսպես ասած, մեր պետական բյուջեից փող ենք տալիս տվյալ օտարերկրյա ընկերությանը: Կարող եմ էլ ավելի մանրամասն եւ համապարփակ տեղեկատվություն ներկայացնել Ձեզ, որպեսզի ապացուցեմ, որ «Ռայաներ-Արմենիա» նախագիծը վատ համագործակցություն է: Այս բաց նամակի միջոցով, պարզապես, իմ պարտքը համարեցի տեղեկացնել Ձեզ և հուսով եմ՝ այն կհասնի իր նպատակակետին:
Եվրոպական հինգ ուղղությունները, որոնցից թռիչք կլինի Երևանից, Հայաստանում ավիացիայի ոլորտում տնտեսական ճգնաժամի սկիզբն է: Իմ նամակը կարդալով՝ անկասկած կասեք, որ բացասականը շատ է, բայց նաև դրականը կա: Ասեմ, որ կա լուծում և համագործակցության տարբերակ, որը թույլ կտա իսկապես ինքնաթիռի տոմսեր ունենալ 30 եվրո արժեքով:
Դրա համար ուղղակի պետք է ազգային ավիաընկերություն ունենալ, որի բյուջեն կմնա եւ կաճի հենց մեր երկրում: Այսպիսով՝ կունենանք տնտեսական զարգացում և սպասումներից գոհ բնակչություն: Ձեզ մնում է մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը և ավելի լավ աշխարհ ստեղծել՝ մեր երկրի համար, որը օր օրի պետք է զարգանա:
ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆ
«Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ
Ryanair MUST Change #IravunqTert
#SarkisSimonjan #NoRyanAirArmenia #Lowcost #ՕրվաՊատկեր #Մշակույթ #Հանրություն Armenia TV Ժողովուրդ օրաթերթ Ազատություն ռադիոկայան Հայկական Աշխարհ Հայկական ժամանակ օրաթերթ Օրաթերթ Լրատվական Newstime.am Stream Arajin Թարմ Նորություններ Norutyunner Hayastanits Hayq Lratvakan Armlur Lratvakan Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան/ Նորություններ Shant TV / Շանթ ՀԸ Tsayg TV/Ցայգ ՀԸ/ТК Цайг ATV Armenian Դելտա Հեռուստաընկերություն Armlife.am Arm Hub Լուրեր լրատվական 1lur.am Լուրեր Լրատվական Լուրեր լրատվական Լուրեր News 1lur.am – Աշխարհի հարցերը 1lur.am լրատվական – Աշխարհի Հայեր Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am Hayern Aysor 168.am Մշակույթի Հետքերով newspress.am A1plus Aysor.am Times.am – Armenian news– Spyurqi Hayerhraparak.am