««Ջրի» բերած, Միրզոյան Արարատի տարած». Բաբկեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

««Ջրի» բերած, Միրզոյան Արարատի տարած». Բաբկեն Հարությունյան

Միրզոյան Արարատը հայտարարում է , թե լուրջ բացահայտումներ են արել և մի քանի միլիոն դրամ վերադարձրել՝ ԱԺ կողմից տարիներ առաջ պատվիրված մեդալների որակի հետ կապված։ Արարատը, երբ խոսքը գնում է «մեգա» բացահայտումների մասին, այնպես է ներկայացնում՝ կարծես դարի բացահայտումն է արել, իսկ երբ այդ նույն միլիոններից ավելին ինքն իրեն մեկ տարվա ընթացքում պարգևատրում է ՝ դա Արարատի համար դառնում է «չնչին» մի գումար։

Արարատը ու իր նման բազմաթիվ պաշտոնյաներ երկիրը դարձրել են շոու-լվացքատուն ՝ նախկինում թալանվածի մի մասը ետ են բերում, անունը դնում են կոռուպցիայի դեմ պայքար, հետո ետ բերածը արդեն «օրինական» պարգևավճարների տեսքով իրենք իրենց պարգևատրում են։ Ստացվում է ՝ ժողովրդին մնում է կոռուպցիայի դեմ պայքարի բազմասերիալ իմիտացիան, իսկ պաշտոնյաներին՝ ետ բերված թալանը։ Արդյունքում ՝ ժողովուրդը ոնց գոյատևում էր այնպես էլ շարունակում է գոյատևել, իսկ պաշտոնյաները հարստանում ու հարստանում են։

Այստեղ են ասել՝ «ջրի» բերած Միրզոյան Արարատի տարած։

ԱԺ պատգամավոր Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր