Դավիթ Սանդուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ լրահոսը լի է անչափահաս մի աղջկա սպանության մասին գրառումներով՝ համոզված լինելով, որ բուն դեպքը քննարկելու որևէ իմաստ չկա, այնուամենայնիվ մի հետաքրքիր միտք նկատեցի, որը, իհարկե, չեմ կիսում, բայց դե ուշագրավ է ու ինչու հիմա կբացատրեմ։ Մի կին գրում է, որ աղջկա մահը լավ օրինակ է, թե ինչպես է վերջացնում իր կյանքը անբարոյական կինը կամ աղջիկը։ Ու շարունակում է, որ «տղաներին բնավ չեմ մեղադրում, դուք վաճառվում եք, նրանք էլ գնում եմ»։
Ինչու հենց այդ նախադասությունը գրավեց իմ ուշադրությունը։ Բանն այն է, որ մի քանի բավականին զարգացած ու քաղաքակիրթ երկրներում, մարմնավաճառությունը ոչ թե օրինական է, բայց չի էլ պատժվում։ Բայց … բայ՜ց, պատժվում է մարմնավաճառության «ծառայություններից» օգտվելը։ Համարվում է, որ մարմին գնողը ավելի մեծ մեղք է գործում, քան վաճառողը։ Ես չեմ հավատում, որ մարմնավաճաառությունը կարելի է վերացնել, բայց դե, իմ կարծիքով, նման մոտեցումը կարող է նվազեցնել այն ու բացատրեմ՝ ինչու։
Սկսեմ բարոյական կողմից, չնայած ես բարոյականությունը լավ հիմք չեմ համարում, քանի որ ամեն մի մարդ իր բարոյական արժեքները ունի, կախված ստացված կրթությունից, ապրած կյանքից, ստացված դաստիարակությունից, կրոնից, տարիքից ու այլ հանգամանքներից։ Բայց դե մենք՝ հայերս, այդ բառը շատ են սիրում ։)) Մարմնավաճառը շատ դեպքերում մի խեղճ, անգամ նույնիսկ խաբված կին է, որ ստիպված է այդ գործով զբաղվել։ Համոզված եմ՝ նրանցից յուրաքանչյուրը կփոխի այդ զբաղմունքը մի այլ նույն չափի եկամուտ ապահովող գործի հետ։ Իսկ գնորդը կամ ծույլ է և չի ուզում գլուխ դնել համոզելու հետ, կամ էլ պարզապես ագահ՝ գցում, բռնում ա … «հըմ, ռեստորան, տաքսի, նվերներ, դես, դեն … վայ՜ քո, 1500 դոլար, ավելի լավ չի 15 անգամ 100 տամ»։
Լավ, կատակը մի կողմ, հիմա էլ տնտեսական հիմնավորումս բերեմ։ Ուրեմն՝ այդ կինը, որ գրել է, այդքան էլ ճիշտ չէ։ Չէ, ես կասեի, որ արմատականորեն սխալվում է՝ առաջարկը չէ, որ առաջացնում է պահանջարկ, այլ խիստ հակառակը։ Խորհուրդ կտամ իրեն գոնե Մակկոննելլի «Էքոնոմիքսը» կարդա ) Մարմնավաճառին ինչ՝ տուգանքը կվճարի, կգումարի ծախսը իր սակագնին ու կստանանք ընդամենը գնաճ, բայց դե նաև բյուջետային եկամուտ։ Դասական հայկական տնտեսական մոդել )
Այ, եթե սանկցիաներ կիրառեվեն հենց մարմինները սպառողների նկատմամբ, հնարավոր կլինի զգալիորեն կրճատել մարմինների առաջարկի շուկայում։ Ու հարցը ոչ միայն տուգանքն է ու դրա չափը, այլ նաև նման իրավախախտման համար վարչական տուգանքի ենթարկվելու փաստը, դե կինը կիմանա կամ բարեկամ հարազատները, դե գիտեք «փչացածի մեկը, չես ամանչում, խայտառակ արեցիր քաղաքով մեկ»։ Դե ինձ էլ ինչ տաք՝ տաք… մեռա ձրի խորհուրդ բաժանելով այս անտեր ֆեյսբուքում։
#անվճարխորգուրդներ #նորտնտեսություն #նորՀայաստան -ի համար
Mara Mar շնորհակալություն այդ գրառման սքրինշոտի համար»:
Քանի որ լրահոսը լի է անչափահաս մի աղջկա սպանության մասին գրառումներով, համոզված լինելով, որ բուն դեպքը քննարկելու որևէ…
Gepostet von David Sand am Dienstag, 7. Januar 2020