Անդրանիկ Թևանյանի հրապարակումը.
«Բիլ Քլինթոնը Մոնիկա Լևինսկու սկանդալից ու իմպիչմենտից փրկվելու համար ռմբակոծեց Բելգրադը։
Բուշ–կրտսերը վերընտրվելու համար ամերիկացիներին վախեցրեց «Ալ Քաիդայի» բոբոյով։
Օբամայի վարչակազմը ամերիկացիների վրա վաճառեց արաբական հեղափոխական գարունները:
Թրամփին վերընտրվելու համար անհրաժեշտ է արտաքին թշնամու կերպար և այն գտնվել է ի դեմս Իրանի (Սուլեյմանիի սպանությունն այդ թեմայով էր)։
ԱՄՆ նախագահները ներքաղաքական դժվարությունների հանդիպելիս անմիջապես արտաքին թշնամու կերպար են հրամցնում ամերիկյան ժողովրդին։
«Չար ուժերից աշխարհը փրկող կինոյի մեջի տղու» կերպարն ամենալավ վաճառվող ապրանքն է ամերիկյան ներքաղաքական կյանքում։ Ու եթե դրսի չար ուժեր չկան, ապա դրանց պետք է հորինել։ Ոչինչ որ այդ ընթացքում կարող են մարդկային զոհեր լինել, ժողովուրդներ ու պետություններ կործանվել։ Դա ժանրի դաժան կանոններից է»։