Բարև ձեզ հարգելի Պարոն վարչապետ։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել Զիփլայն Ծաղկաձոր ընկերությունում։
Հունվարի 6-ին աշխատանքային օրվա ընթացքում մեզ մոտեցան քաղաքացիներ թռիչք կատարելու նպատակով։ Տեղեկացնելով, որ վարչապետի աշխատակազմից են, պահանջեցին ԶԵՂՉ։
Չստանալով այն, իրարանցում առաջացրեցին բոլոր հաճախորդների մոտ, այնուհետև բողոք ներկայացրեցին տուրիզմի նախարարություն, պնդելով, որ ունենք սխալ գնային համակարգ և վարկաբեկելով մեր անունը։ Բարեբախտաբար տուրիզմի նախարարությունից կապ հաստատեցին մեզ հետ և ճշգրտեցին իրողությունը։
Մինչդեռ այդ օրը մենք քաղաքացուն ներկայացրել էինք ամեն ինչ։ ՈՒ ի պատասխան ստացել եմ այս հարցը. – Բա որ Նիկոլը գա ինչքանո՞վ կթռնի։ – 10000, – ստացել է պատասխան, ու ասաց, որ անպայման կլսենք իր ձայնը ու կտեսնենք, թե ինչ է կատարվելու։
Պարոն վարչապետ, խնդրում եմ տեղեկացնել բոլոր պաշտոնատար անձանց, որ ոչ ոք չունի առավելություն ՀՀ- ի որևէ քաղաքացու նկատմամբ։
Շնորհակալ կլինեմ, որ արձագանքեք։
Չունենք տվյալներ այս անձի մասին, բայց ունենք այս նկարը):