
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով՝
Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: