AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե` խնդրելով տրամադրել տվյալներ 2019 թվականին Քննչական կոմիտեում պարգևատրման ֆոնդի չափի մասին:
Պատասխան նամակում ՔԿ դեպարտամենտից մեզ տեղեկացնում են, որ Քննչական կոմիտեին 2019 թվականի պետական բյուջեվ հատկացվել է 1.451.488,5 հազար դրամ պարգևատրման ֆոնդ (ներառյալ հարկերը):
Կոմիտեի բոլոր աշխատակիցները, բացառությամբ կարգապահական տույժ ունեցող, լիազորությունները կասեցված ծառայողների, պարգևատրվել են ՀՀ պետբյուջեով ՔԿ-ին հատկացված պարգևատրման ֆոնդի շրջանակներում:
Քննչական կոմիտեից նաև տեղեկացնում են, որ ՔԿ ծառայողների թիվը 1038 է` համաձայն ՀՀ վարչապետի` 2018թ. հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման համաձայն: