
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է «Երեխաների ապօրինի որդեգրման» քրեական գործի նախաքննության ընթացքին:
Ըստ Աբրահամյանի, նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան:
Գոռ Աբրահամյանի հավաստմամբ` դատախազական պատշաճ և հետևողական հսկողության ներքո քննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ հանցավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև դրանց սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ: