
Consumer Electronic Show 2020-ին ընդառաջ Samsung ընկերությունը հայտարարել է իր նոր պաշտպանիչ հատկություններով Samsung Galaxy Xcover Pro սմարթֆոնի վաճառքների մեկնարկի մասին: Սմարթֆոնը նախատեսված է երկարատև աշխատանքի և արտակարգ իրավիճակների համար: Ինչպես նշվում է Samsung Galaxy Xcover Pro-ն համապատասխանում է ամերիկյան ռազմական չափանիշների պահանջներին:
Samsung Galaxy Xcover-ը ստացել է 6,3 դյույմ անկյունագծով Infinity-O էկրան: Սմարթֆոնը հիմնված է մեկբյուրեղանի Exynos 9611 համակարգի վրա:
Սմարթֆոնն աշխատում է Android 10 օպերացիոն համակարգով, իսկ մարտկոցը 4050 mAh է: Samsung Galaxy Xcover Pro-ն վաճառքի կհանվի հունվարի 31-ին՝499 դոլարով: