Գևորգ Արևի Գասպարյանի ֆեյսբուքյան հապարակումը.
Կիլիմանջարոյի վերելքից։
Շատ էի լսել, որ այն բարդ լեռ չէ՝ թեթև բարձրանալու լեռ։ Այո, հեշտ լեռ է, եթե հաշվի առնես, որ պարան, կատվիկ, սառցահատ և այլն չես օգտագործում վերելքի ժամանակ, վտանգավոր անցումներ գրեթե չկան և այլն։
Բայց, ամեն դեպքում, գործ ունենք շուրջ 6000մ բարձրություն ունեցող լեռան հետ։ Մեր վերելքը հեշտ չէր. դեպի գագաթ վերելքի նախորդ օրը բավականին հոգնած էինք, դրան գումարվեց գիշերվա սաստիկ քամին և ցուրտը, այնուհետև՝ գագաթից հետո իջնելը մինչև 3100մ ճամբար (5895-3100մ)։
Ինչևէ, բարեհաջող ավարտեցինք վերելքը, արդեն հյուրանոցում ենք և սպասում վերադարձի Տուն։
#arevi #kilimanjaro