Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը տոնական օրերին գնացել է հայրենի գյուղ՝ Օձուն, որտեղից լուսանկարներ է հրապարակել և մակագրել. «Հայկական Տիբեթում՝ Օձունում»։
Հեշթեգերում էլ երգչուհին նշել է, որ սա իր համար լավագույն հանգիստն է։ Լիլիթը պարբերաբար այցելում է հայրենի գյուղ և շեշտում, որ այնտեղ անցկացրած օրերն իր համար հանգստի լավագույն տարբերակն են։ Նախորդ անգամ նա ցույց էր տվել իր պատրաստած պանիրը: