Երևանում խեղդամահ հայտնաբերված 16-ամյա Սառա Կարապետյանը մինչև իններորդ դասարանը սովորել է Արտաշատի թիվ 1 դպրոցում: «Մեր դպրոցը չի ավարտել, այստեղից տեղափոխվել է Ոստանի դպրոց, մեր դպրոցում ինքը սուսիկ-փուսիկ, արտառոց պահվածք չի ունեցել, լուռ երեխա էր »,- Aravot.am-ին պատմեց դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանը:
Ոստանի դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ հիանալի աշակերտուհի է Սառան եղել. «Շատ հիանալի երեխա է եղել, ուսումնառության բավականին բարձր մակարդակ ուներ: Այդ երեխային հետևող չի եղել երևի: Ինձ մոտ տեղափոխվեց թիվ 1 դպրոցից, մայրը չի հարմարվել կոլեկտիվի անդամների հետ, որոշել են գործերը տեղափոխել մեզ մոտ»:
Սառայի մայրը՝ Նելլի Կարապետյանը աշխատում է Ազատավան գյուղում գործող Գետափ տաքսի ծառայությունում, Ազատավան համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանը aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ Սառան շատ խելոք երեխա էր: Նա նաև ասաց՝ Նելլի Կարապետյանն իրեն անձամբ է պատմել, որ, դեպքի օրը Երևանում Սառան կանգառում կանգնած է եղել՝ ընկերուհու պլանշետը ձեռքին, սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանը նրան հետևել է առանց ճանաչելու, Սառայի հետևից գնացել է, հասել է տուն: Երբ աղջիկը դուռը բացել է, Ռաֆայելը հրել է նրան, հետևից ներս մտել, պլանշետը փորձել է տանել, բայց քանի որ պլանշետը ընկերուհունն է, Սառան դիմադրել է, երիտասարդն էլ խեղդել է, պլանշետը հետը տարել…
Ի դեպ, որոշ տեղեկություններ կան, որ Սառան Ռաֆայելի ընկերուհին է եղել, նրանց ընկերությունը արդեն մի քանի տարի է՝ շարունակվել է, իսկ նշված պլանշետում եղել է նյութ, որի շուրջ Ռաֆայելը վիճել է աղջկա հետ…
Կայքի հետ զրույցում նա ասել է. «Դատաբժիշկը տեղեկանք է տվել, որ իմ աղջիկը կույս է եղել, ասաց՝ ով էդ երեխայի բարոյականության մասին բան ասի, էս թուղթը կկոլոլես, բերանը կմտցնես…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: