Մարգարիտ Եսայան. «Կարծես թե վայրի ցեղեր են գրավել մեր երկիրը․․․»
Advertisement 1000 x 90

Մարգարիտ Եսայան. «Կարծես թե վայրի ցեղեր են գրավել մեր երկիրը․․․»

Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ծննդատունը փակելու մասին կառավարության որոշումը ՀՀ քաղաքացիներին դուր չի գալիս, մարդիկ բողոքում են, դժգոհ են կառավարության այս քաղաքականությունից, նաեւ՝ մայրուղին են փակում։Ծնելիությունը մեր երկրում շատ կարեւոր հարց է, պետք է շատ երեխաներ ծնվեն, ժողովրդագրական վիճակը կտրուկ բարելավման է կարոտ։Սա, ակնհայտ է եւ անվիճելի, մյուս կողմից վարչապետը հայտարարեց թե 2050-ին պետք է 5 միլիոնանոց բնակչություն ունենանք մեր երկրում։ Եթե դառնանք 5 միլիոն, ընտիր կլինի, բայց՝ ոնց դառնանք, երբ արդեն մոտ երկու տարվա հեղափոխական կառավարությունը արտագաղթը նվազեցնելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արել, երբ ծնելիությունը խթանող քայլեր եւս չկան, վերջերս միայն երեխաների ծննդյան միանվագ ֆինանսական օգնություն գումարների ավելացման մասին լսեցինք,/էն էլ Կարեն Կարապետյանի ականջը կանչի/, բայց եւ զուգահեռ ծննդատուն են փակում եւ մի քանի տասնյակ աշխատող դառնալու է գործազուրկ եւ դիվանններին նստած հայհոյելու է վարչապետին եւ նրա եկած ճանապարհը։ Էհ, հե՞տո, էլ ինչ օյին եք հանելու մեր ժողովրդի գլխին, եւ՝մինչեւ երբ․․։Ով եղել է Մարալիկում, կպատկերացնի, թե ինչ է նշանակում ծննդկաններին տարվա բոլոր եղանակներին ուղարկել Գյումրի բուժզննման կամ ծննդաբերության, դա մարդկանց ետ կգցի մոտ մի քանի տարով, գրեթե նախնադարյան կարգեր։ Գուցե մի-մի գրանդ էլ կպցնողներ կլինեն եւ զարկ կտան տատմերերի ինստիտուտին, հա, իսկ ինչո՞ւ՝ ոչ․․․

Ես, իհարկե, հասկանում եմ, որ բյուջեն հնարավորությունների խիստ պակաս ունի, որ պետությունը չի կարողանում պահել այդքան հիվանդանոց կամ այլ հաստատոթյուն։Հասկանում եմ նաեւ, որ պետական բյուջեի բոլոր տողերը, հատկացումները պարտադիր պիտի տրվեն տվյալ գործին, ինչի համար, որ հատկացված են ի վերուստ։ Բայց՝ չէ՞, որ սա սովորական կառավարություն չի, հեղափոխական է, հանուն ժողովրդի կուրծք ծեծող իշխանիկներով, ուրեմն՝ պարոնայք եւ տիկիններ, եղեք հեղափոխականա, իրական հեղափոխական՝ հրաժարվեք ձեր բարձր աշխատվարձերից, միլիոնների հասնող ինքնապարգեւատրումներից, թանկարժեք որոշ գործուղումներից, այդ միջոցները ուղղեք ծննդատանը եւ պահպանեք Մարալիկի ծննդատունը: Չէ՞ որ դուք սուպերմեն եք, եկել եք ժողովրդի մատից փուշ հանելու, դե հրաժարվեք ձեր ֆինանսական տարբեր հաճույքներից եւ դրանք ուղղեք ծննդատանը․․․ Դուխով, տղերք, նախարար Թորոսյան, էդ պարգեւավճարներդ մեծահոգաբար տուր Մարալիկին, չէ որ դու հեղափոխական ես․.․ Իսկ դու, հեղափոխական իմ կառավարություն, եւ ԱԺ, երկիրը իր բյուջեով եւ ամեն ինչով այնպես եք վարում ու ցանում, կարծես թե վայրի ցեղեր են գրավել մեր երկիրը․․․ Իսկ գուցե՝ այդպես էլ կա…

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր