Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը 2024 թվականին կանցկացվեն Հարային Կորեայի Գանգվոն նահանգում:
Այս մասին Միջազգային օլիմպիական կոմիտեի 135 նստաշրջանի նիստում հայտարարեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Հարավային Կորեայի այդ քաղաքը միակ թեկնածուն էր պատանեկան խաղերը հյուրընկալելու համար: Կազմկոմիտեն մտադիր է օգտագործել 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ենթակառուցվածքները:
Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերը սկսվել են անցկացվել 2012 թվականից: