ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում իրականացվում է հաստիքների համալրման գործընթաց: Այս մասին այսօր՝ հումվարի 10-ին, ԱԱԾ-ն տարածել է հայտարարություն։
Համալրման նպատակով պահանջվում են հետեւյալ ոլորտներում գիտելիքներ եւ փորձ ունեցող մասնագետներ՝
• Էներգետիկա եւ միջուկային անվտանգություն,
• Գյուղատնտեսություն եւ սննդի անվտանգություն,
• Պետական գնումներ,
• Առողջապահություն, սոցիալական ապահովություն, բնապահպանություն, քաղաքաշինություն եւ տարածքային կառավարում,
• Ֆինանսա-տնտեսական, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ,
• Հարկային եւ մաքսային,
• Տնտեսական անվտանգություն:
Օպերատիվ աշխատակիցների համար նախատեսված հաստիքները համալրելու համար կարող է դիմել՝ մինչեւ 30 տարեկան այն ՀՀ քաղաքացին, ով՝
1. Ունի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան:
2. Անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել սահմանված քննություններ, ինչպես նաեւ` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց:
3. Տիրապետում է հայերենին:
4. Ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, բարոյական հատկանիշներով համապատասխանում է ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:
Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:
ՀՀ ԱԱԾ-ում աշխատանքի չի կարող ընդունվել այն քաղաքացին, ով՝
1. Դատական կարգով ճանաչվել է անմեղսունակ:
2. Դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
3. Դատապարտվել է հանցագործություն կատարելու համար:
4. Չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։