
ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀԴՄ կտրոններ տրամադրելու լավագույն ձևը քաղաքացիներին անվանական քարտեր տրամադրելն է, որտեղ կկուտակվեն գնումներից տոկոսներ: Պատկերավրեք, գործում է կուտակային քարտ, կամ ՀԴՄ կտրոնը նկարելու և բազայում պահելու բջջային հավելված, գնում ես առևտուր անելու ու քո արած առևտրի արժեքի 1 տոկոսը կուտակվում է: Այդ դեպքում բոլորը կստիպեն տնտեսվարողներին ՀԴՄ կտրոն տալ: Հասկացեք` խելքով է պետք հարցերին մոտենալ, պետական ուժի կիրառումը երկարաժամկետ կտրվամքով օգուտ չի տա, պետական համակարգն էլ է հոգնում ու սկսում չաշխատել: Խելքով է պետք գործ անել»: