
«Դալմա գարդեն մոլի» ղեկավարությունը մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից` օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին նշված է առևտրի կենտրոնի տարածած հայտարարության մեջ։
«Աշխատանքներն իրականացվելու են մոտ օրերին, և «Դալմա գարդեն մոլը» շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և կենտրոնի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից»,- հայտնում է «Դալմա Գարդեն մոլը»։
Առևտրի կենտրոնից հայտնում են նաև, որ կատարվում են բոլոր քայլերը, որպեսզի հնարավորինս շուտ վերսկսեն բնականոն աշխատանքը:
Հիշեցնենք` հունվարի 9-ին առևտրի կենտրոնում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. շենքից տարհանել էին բոլորին, քանի որ ցնցումներ էին գրանցվել։