
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է.
«Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զինծառայող է վիրավորվել։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ վիրավոր զինվորը ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանն է։
Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»։