
Աղասի Գրիգորյանի և Տիգրան Հարությունյանի ստեղծած Friends Wash հավելվածը Հայաստանում միակն է։ Հեղինակներն ասում են, որ այն կապող օղակ է ավտոլվացման կետերի և վարորդների միջև։ Հավելվածը հնարավորություն է տալիս ծանոթանալ առաջարկվող ծառայություններին, գներին իսկ վերջում գնահատել ավտոլվացման կետի ծառայությունները։