Սոֆյա Հովսեփյան. «Թե թվում է պետք է էս ինքնակոչ հայտարարությամբ մտածեմ, որ մեզ կոնվենցիաներ են պետք, սխալվում եք, մեզ որակյալ կրթություն է պետք, սեր ու հարգանք է պետք…»
Advertisement 1000 x 90

Սոֆյա Հովսեփյան. «Թե թվում է պետք է էս ինքնակոչ հայտարարությամբ մտածեմ, որ մեզ կոնվենցիաներ են պետք, սխալվում եք, մեզ որակյալ կրթություն է պետք, սեր ու հարգանք է պետք…»

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքում գրել է.

«Չզարմացա, երբ տեսա «կեղտոտ ջրում ձուկ որսացողներին», թե տղամարդկանց, թե կանանց։
Ասում է. «Դե պետք է ինձ հետ լիներ, որ մաշկիս վրա զգայի սեքսիզմի դրսևորումը»։

Չէ, չեմ զգացել, զգացել եմ արժեհամակարգային բաց, որը վաղուց էի զգացել և որի մասին միշտ խոսում եմ։

Թե թվում է պետք է էս ինքնակոչ հայտարարությամբ մտածեմ, որ մեզ կոնվենցիաներ են պետք, սխալվում եք, մեզ որակյալ կրթություն է պետք, սեր ու հարգանք է պետք, մեզ պետք է անտարբերությունից զերծ քաղաքացիներ, հոգատար մարդիկ և այլն, թվելու այնքան բան կա։
Ես չեմ համարում սա սեքսիզմի դրսևորում (տերմինախեղդ մոտեցում )`այլ արժեքների կաղություն։

Փորձեք այս դեպքը օգտագործել և օգնության ձեռք մեկնել այդ մտածողությամբ մարդկանց, ոչ թե ինձ ինչ որ բան ցույց տվեք։ Ես տեսնում եմ իրականությունը, ոչ թե հորինվածը։

Բարին ձեր հետ…

«Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան»»:



Նման նյութեր