Միշտ շնորհակալ կլինեմ Նիկոլին․ ավելի լավ եմ սկսել ճանաչել իմ շրջապատը. Վարդգես Օվյան
Advertisement 1000 x 90

Միշտ շնորհակալ կլինեմ Նիկոլին․ ավելի լավ եմ սկսել ճանաչել իմ շրջապատը. Վարդգես Օվյան

Ինձ համար մեկ դրական բան է եղել, որի համար ես միշտ շնորհակալ կլինեմ Նիկոլին։ Նախ՝ ավելի լավ եմ սկսել ճանաչել իմ շրջապատը, այսինքն՝ իր պատճառով ես սկսեցի ավելի ճիշտ ռակուրսով նայել մարդկանց։ Ինչ վերաբերում է պետությանը, պետք է ասեմ, որ ամեն ինչ պռավալ է տվել՝ Արցախի հարցը, հայ-ռուսական հարաբերությունները, կառավարման համակարգը, կադրային քաղաքականությունը, և այլն։ Մենք երբեք նման անդեմ խորհրդարան ու կառավարություն չենք ունեցել։ Նայենք կառավարության անդամներին ու ԱԺ պատգամավորներին, քանի՞սն են ծառայել բանակում, նման ներքին ու արտաքին խայտառակ իրավիճակ մենք չենք ունեցել։ …Նա ամենավախկոտ մարդն է, ում հետ ինքս երբևէ կյանքում շփվել եմ։ Նիկոլից վերցրեք նրա ուղիղ եթերն ու հեռախոսը և թողեք մենակ, նա կդառնա աշխարհի ամենավախկոտ մարդը։

Արթուր Համբարձումյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի դասախոս

Վարդգես Օվյան



Նման նյութեր