
Սեպտեմբեր ամսին Xioami ընկերությունը ներկայացրեց MIUI 11-ի ընթացիկ մոդելը: Արդեն այս տարվա հունվար ամսին ընկերությունը նոր մանրամասներ է ներկայացնում MIUI 12 ծրագրային ապահովման վերաբերյալ:
Չինական բրենդը պաշտոնապես հաստատեց այն լուրը, որ հաջորդ սերնդի օգտատերերի համար նախատեսված ինտերֆեյսը դեռևս գտնվում է մշակման փուլում: Բացի այս MIUI 12-ի ամբողջական տարբերակի թողարկումը սպասվում է ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամսիներին: Ընկերությունը ներկայացրել է նաև MIUI 12-ի տարբերանշանը: