
Կարճ` ճանապարհային տուգանային միավորների (բալային) համակարգի մասին։ Այո, շատ երկրներում կա։ Ավելին ասեմ` Խորհրդային միությունում էլ կար մինչև 80-ների վերջը։ Իսկ ինչո՞ւ դա վերացրեցին, գիտի մեր առաջադեմ երիտասարտությո՞ւնը։ Ամենայն հավանականությամբ՝ չգիտի։ Վերացրել են այդ համակարգը, որպեսզի կրճատվեն կաշառակերության ռիսկերը։
Եթե միայն տեխմիջոցների դեպքում միավորները կիրառվեն՝ դեռ կարելի է հասկանալ, բայց դե եթե նաև տեսուչներն իրավունք ունենան տուգանային բալ կիրառել… ձեզ բարի ճանապարհ։