Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի Հանրապետությունում խոսքի և մամուլի ազատության պաշտպանության մակարդակի մասին
Advertisement 1000 x 90

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի Հանրապետությունում խոսքի և մամուլի ազատության պաշտպանության մակարդակի մասին

Հունվարի 10-ին գիշերը ժամը 4:30 հարձակում է տեղի ունեցել իմ ֆեյսբուքյան էջի վրա, և չնայած ֆեյսբուքի՝ իմ էջ ապօրինի մուտք գործելու մասին զգուշացումներին՝ դա իրականացնողներին հաջողվել է, քանի որ արվել է գիշերով՝ քնած ժամանակ, որպեսզի կանխելու հնարավորություն չունենամ։

Այսօր տեղեկացա, որ գիշերով նման հարձակում է տեղի ունեցել նաև politik.am կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջի վրա:

Եթե սկզբում կասկածում էի, որ իմ ֆեյսբուքյան էջը կոտրելու ջանքերը կապված է AntiFake.am-ի հրապարակումների հետ, ապա հիմա կասկած անգամ չունեմ։ Այս միջոցով անմիտ փորձ է արվել տեղեկություններ ստանալ AntiFake.am-ի հրապարակումների աղբյուրների վերաբերյալ, ինչը, ինչ խոսք, չի հաջողվել։
Դա է վկայում նաև ֆեյսբուքյան էջերը կոտրելուց և ապօրինի մուտք գործելուց հետո առավոտ լույսով «ՀԺ»-ում հրապարակված politik.am-ի դեմ գրված քարոզչական բնույթի հոդվածը։

Սա ոչ այլ ինչ է, քան իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինի միջամտություն և ոտնձգություն լրատվականների գործունեությանը կոնկրետ գործողություններով՝ ընդհուպ՝ գլխավոր խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելով։ Ընդ որում, ապօրինի մուտք գործելու մեթոդը (նայե՛լ կից նկարները) վկայում է այն մասին, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով հատուկ ծառայությունների միջոցով։

Այս ամենը պետք է արժանանա լրագրողական հանրության, քաղհասարակության ներկայացուցիչների ուշադրությանն ու գնահատականին, քանի որ թիրախավորված են բոլոր այն լրագրողներն ու խմբագիրները, որոնք «համարձակվել են» հրապարակումներ անել Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մասին։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի Հանրապետությունում խոսքի և մամուլի ազատության պաշտպանության մակարդակի մասին։

Աստղիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր