Նարեկ Սամսոնյան. «Սա ազատ խոսքի, մամուլի ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ փորձ է, որը անգամ նախկինները ձեր նկատմամբ չեն արել»
Advertisement 1000 x 90

Նարեկ Սամսոնյան. «Սա ազատ խոսքի, մամուլի ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ փորձ է, որը անգամ նախկինները ձեր նկատմամբ չեն արել»

Նարեկ Սամսոնյանը գրել է.

««Ինչպես սեփական ընտանիքը դարձնել քաղաքական մանրադրամ և խուժանի նման հարձակվել մամուլի վրա». կալանավոր Փաշինյանի բանտային օրագրից, ոչ հեռավոր ապագայի Հայաստան

Փաստորեն Antifake.am-ի գլխավոր խմբագրի էջը ապօրինի մուտք եք գործել, որ հասկանաք, թե ում միջոցով ա եղել Վալոդիայի գնալու մասին լուրի արտահոսքը: Դե իմը չեն կարողացել փորձել են Աստղիկ Մաթևոսյանի միջոցով հասկանալ: Մեղմ ասած, ողորմելի եք պարոնայք, էս ամեն ինչը հենց այնպես չի անցնելու գնա ու ես էս ամեն ինչում ուղղակիորեն տեսնում եմ Նիկոլ-ֆեյքերի ՊՈԱԿ-ԱԱԾ-ի ներկայիս ղեկավարություն կապերը: Վաղը մյուս օրը բոլորդ հերթով պատասխանելու եք հարցերին ու դա արվելու ա խիստ հրապարակային (դրա համար կան մուտք գործած IP-ներն ու աշխարհագրական դիրքը): Սա ազատ խոսքի, մամուլի ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ փորձ է, որը անգամ նախկինները ձեր նկատմամբ չեն արել:

Սա է ձեր քաղաքական նկարագիրը, իսկ բարոյական նկարագիրը սեփական ընտանիքի անդամների քաղաքական մանրադրամ դարձնելն է, որտեղ դու ու թիմդ, Նիկոլ, հավասարը չունեք: Իսկ Վանեցյանի պատասխանից կարծում եմ պետք ա գետինը մտնեիր, բայց վստահ եմ էդ քո ոչ մի տեղին չի»:



Նման նյութեր