Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքում գրել է.
«Իշխանությունը բոլոր միջոցները գործադրում է ստիպելու համար, որ ՍԴ դատավորները հրաժարական ներկայացնեն, այդ ճանապարհին չպահպանելով անգամ բարոյական նորմերը:
Սա պետականության ամբողջական կազմաքանդում է, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահը, ստորագրելով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու ԱԺ ընդունած օրինագիծը: Չի բացառվում, որ իշխանությունն իրեն հատուկ ձեռագրով կալանքի ենթարկի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, իսկ դատավորների նկատմամբ ուժգնացնի բարոյահոգեբանական ճնշումը:
Գիտակից և պետականության ճակատագրով մտահոգ մարդիք պետք է իրենց աջակցությամբ և զորակցությամբ կանգնեն իշխանության կողմից հետապնդումների ենթարկվող ՍԴ դատավորների կողքին: Սա մեր պայքարն է հանուն պետականության պահպանման»: