The Beatles բրիտանական ռոք-խմբի սկավառակը՝ Love me do սինգլով, որը դարձել Է խմբի՝ ռադիոեթերով տրված առաջին ձայնագրությունը, կվաճառվի Մեծ Բրիտանիայում: Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտնել Է Omega Auctions աճուրդների տունը:
1962 թվականի հոկտեմբերի 5-ին Love me do-ն առաջին անգամ հայտնվել Է Luxembourg անգլալեզու առեւտրային ռադիոկայանի եթերում, որը Լյուքսեմբուրգից Բրիտանական կղզիներ Էր հեռարձակում 1933-1992 թվականներին: Luxembourg-ի դիջեյն այն ժամանակ բրիտանացի Թոնի Փրինսն Էր: 1977 թվականին նա զբաղեցրեց ռադիոկայանի ծրագրերի տնօրենի պաշտոնը, եւ դրա փակվելուց հետո սկավառակը մնաց նրա մոտ:
Փրինսի կարծիքով՝ հենց Luxembourg-ի շնորհիվ տեղի ունեցավ խմբի վերելքը:
Աճուրդը կկայանա հունվարի 28-ին Անգլիայի արեւմուտքի Մերսիսայդ կոմսությունում: Փորձագետների գնահատումներով՝ բրիտանական ռոք-խմբի սկավառակը կարող Է վաճառվել 20 հազար եվրոյով (26 հազար դոլար): Աճուրդների տան մենեջերի օգնական Դեն Հեմփսոնը հաստատել Է, որ դա «ամբողջ աշխարհի հավաքորդների համար առավել կարեւոր ու հետաքրքիր ձայնագրություններից մեկի» պատճենն Է: Ուշագրավ Է, որ Պոլ Մաքքարթնիի ազգանունը սկավառակի վրա տպագրված Է սխալով՝ «Մաքարթնի»:
Love me do երգը գրելու գաղափարը պատկանում Է հենց Մաքքարթնիին: Երաժիշտի խոսքով՝ ինքն այն ստեղծել Է, երբ 16 տարեկան հասակում բաց Էր թողնում դպրոցական պարապմունքները: Միացյալ Թագավորությունում սինգլի թողարկվելուց հետո այն 1962 թվականին 17-րդ հորիզոնականին հասավ ազգային բրիտանական չարթում: Ավելի ուշ 1964 թվականին սինգլի ռելիզն իրականացվեց ԱՄՆ-ում, որտեղ նա առաջին տեղը գրավեց Billboard Hot 100 չարթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: