ՊԵԿ-ում միլիարդներով պարգևատրվել են թերացման համար
Advertisement 1000 x 90

ՊԵԿ-ում միլիարդներով պարգևատրվել են թերացման համար

Դավիթ Անանյանը հայտարարում է, որ 2019 թվականին ՊԵԿ-ում պարգևավճարներն ավելացել են 800 միլիոն դրամով և կազմել 5.8 միլիարդ դրամ, ազատվել է աշխատանքից `967 աշխատակից և համալրվել ` 600 աշխատակցով:

Ավտոմեքենաների ներկրման հետ կապված գանձումները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ դրամով ավելի՝ նախորդ տարվա համեմատ: 2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար՝ նախորդ տարվա համեմատ՝ 125 հազարով ավելի:

Պատկերավոր ասած` 2019թ.-ին աշխատակիցների քանակը ՊԵԿ-ում նվազել է, աշխատավարձերը պարգևավճարների տեսքով շեշտակի ավելացել, իսկ օրինակ տասնյակ ավտոներկրողներ, որոնց միջոցով 58մլրդ. Դրամ ավել գումար է գանձվել պետբյուջե , օրերով հերթ են կանգնել և չեն հասցրել մաքսազերծել իրենց մեքենաները: Հարց է առաջանում. Այդ դեպքում ինչի՞ համար են պարգևատրվել ՊԵԿ-ում չկատարված աշխատանքի , թե՞ ստեղծած խնդիրների համար, միթե հնարավոր չէր գոնե տարվա վերջ ավելացնել աշխատակիցների քանակը, որպեսզի այսօր ավտոներկրողները անելանելի վիճակում չհայտվեին ու բողոքի ակցիա չիրականացներին:

ՊԵԿ-ը պետք է որևէ լուծում գտնի և 2019թ-ի սակագներով մաքսազերծի չմաքսազերծված մեքենաները, հակառակ պարագայում մի քանի տասնյակ ավտոներկրող հայտնվելու է լուրջ ֆինանսական խնդիրների կամ սնանկացման եզրին:

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր