Հունվարի 12-ին Երևանի շտապօգնությունում ստացված կանչն անսպասելի ընթացք էր ունեցել: Սունդուկյան փողոց, շենք 1 հասցեով մեկնած շտապօգնության հոգեբուժական բրիգադի բուժակի գլխին հիվանդը հարվածել էր երկաթե խողովակով:
Բուժակը տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը` ժամը 18։00-ին, կանչով նշված վայր ժամանած բժիշկ՝ 58-ամյա Կարեն Ա․-ին երկաթե ձողով հարվածել է նույն բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Խ․-ն՝ գլխի մասում պատճառելով վնասվածք։