RT հեռուստաալիքը #СтраницыПобеды նախագիծ է սկսում, որը Հայրենական մեծ պատերազմի մասին կպատմի 5 առցանց հարթակներում։
«Սա վավերագրական բազմակողմանի սոցմեդիանախագիծ է, 1945 թվականի մայիսի 9-ին ուղղված հատուկ հայացք։ Հաղթանակի պատմություն, որը երիտասարդները ժամանակակից մեդիաների լեզվով պատմում են երիտասարդների համար սոցցանցերի հինգ հարթակներում», – նշված է նախագծի նկարագրության մեջ։
Twitter–ի օգտատերերը կկարողանան 1945 թվականի վերջին ամիսների իրադարձություններին հետևել «իրական ժամանակի» ռեժիմում այնպես, ինչպես եթե այդ իրադարձությունների մասնակիցները սեփական միկրոբլոգը վարեին։
Instagram–ում պատերազմական տարիների բազմաթիվ նամակներից հատվածներ կներկայացվեն «Անվերջանալի նամակի» տեսքով։
Digital art ոլորտում աշխատող–նկարիչները VR, 3D, գունափոխությունների և այլ տեխնոլոգիաների օգնությամբ Facebook–ում կներկայացնեն այդ տարիների պաստառներն ու նկարները։
Հայրենական մեծ պատերազմի ժառանգությունը կքննարկի նաև հաղորդավարուհի Անյա Ֆյոդորովան։ Նրա աուդիոնյութերին հնարավոր կլինի հետևել մի քանի հարթակներում, այդ թվում` ВКонтакте սոցցանցում։
YouTube–ում կհայտնվի «Հաղթանակի այբուբենը. Բրեստից մինչև Ռեյխսթագ» («Азбука Победы: От Бреста до Рейхстага») վավերագրական ֆիլմը։Անցած տարվա ամռանը #СтраницПобеды նախագծի գործարկման նախաշեմին թիմը ներկայացրել էր «Մայիս» («Май») տառատեսակը։ Թիմին անդամներին ոգեշնչել էին այն գրությունները, որոնք 1945 թվականի գարնանը խորհրդային զինվորները թողել էին Ռեյխսթագի պատերին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am