Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է քննչական կոմիտե և պատասխանում է քննիչի հարցերին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետը չի հստակեցրել, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվում:
Նիկոլ Փաշինյանը իր գրառմանը նաև հետգրություն է ավելացրել. «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»,- կատակել է ՀՀ վարչապետը: