Գիտնականները դոնորային օրգանները մի ամբողջ շաբաթ պահելու միջոց են առաջարկել
Advertisement 1000 x 90

Գիտնականները դոնորային օրգանները մի ամբողջ շաբաթ պահելու միջոց են առաջարկել

Ցյուրիխի համալսարանի գիտնականները դոնորային լյարդում և այլ խոշոր օրգաններում մեկ շաբաթ կյանքը պահպանելու միջոց են առաջարկել։ Այսօրվա դրությամբ փոխպատվաստման համար օրգանները 18 ժամից ավել չեն պահվում։ Ընդ որում, դրանց 50 տոկոսը ստիպված են լինում թափել, քանի որ դրանք ժամանակի հետ կորցնում են պիտանելիությունը։

Ինչպես հատնում է ՏԱՍՍ-ը, գիտնականները առաջարկում են օրգանները ընկղմել մի միջավայրի մեջ, որը առավելագույնս նման է բնականին։ Նոր համակարգը ավտոմատ կերպով կառավարում է ինսուլինի և շաքարի մակարդակը արհեստական արյան մեջ, հեռացնում է դրանից կենսագործունեության բոլոր արտանետումները, ինչպես նաև անոթները նեղացնող և լայնացնող դեղամիջոցների օգնությամբ փորձարկվող լյարդի անոթներում պահպանում է ճնշման նորմալ մակարդակը։

Այս համակարգը հաջողությամբ թեսթավորել են խոզերի լյարդի վրա (պահպանումը մեկ շաբաթ տևել է) և մարդու լյարդի նմուշի վրա։ Վերջիններից վիրաբույժները հրաժարվել են նյութի ցածր որակի հետևանքով։ Համակարգը ոչ միայն պահպանել է նմուշները, այլև բարձրացրել է դրանց որակը (նվազել է բորբոքման մակարդակը և օրգանի մեջ մեռած բջիջների թիվը)։

med.news.am