Սուրեն Պապիկյանի համար ՋՕ-ն դարձել է խրոնիկ հիվանդություն, ինքը զբաղված է ՋՕ-երով, հիմա Արմավիր ՋՕ-ի մասին ասեմ, որի տնօրեն է դարձրել իր բանակի ընկերոջը։ Վարչապետին խորհուրդ կտամ Պապիկյանին ու նրա բանակային ընկերներին հեռու պահի կեղծ որոշումներից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի ջրօգտագործողներից Ռաֆայել Մխիթարյանը:
«Ես հիմա հաղորդում եմ տալիս ՀՀ ոստիկանությանը, թե ինչո՞ւ լուծարված չէ վարչխորհուրդը կամ ինչո՞ւ է այնտեղի տնօրենի տեղակալը գալիս մեզ մոտ տնօրեն, եթե Գետաշենում սպասարկել է և այդ մարդիկ ջրի պրոբլեմից 40-50 հեկտարներով հողերը թողել են, չորացել են: Սեպտեմբերի 26-ին մարդիկ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում ու ասում, որ ՋՕ-ի տնօրենն էսպես արեց, դա Սուրեն Պապիկյանի ընկեր Վահագ Արշակյանն էր, հիմա էլ Գոռ Արշակյանն է եկել է այստեղ, որ դառնա տնօրեն»,- ասաց Ռաֆայել Մխիթարյանը և հավելեց, որ չի՛ դառնալու:
Նա նշեց, որ իրենք ընտրել են իրենց ՋՕ վարչխորհուրդ, որը բաղկացած է պարկեշտ մարդկանցից, որոնք թաթախված չեն կոռուպցիայի մեջ: «Այդ մարդիկ Սամվել Համբարձումյանին ընտրել են տնօրեն, որին համաձայն ենք, որովհետև ինչքան չաշխատող հորեր կան մեզ մոտ՝ վերականգնվել են ու հիմա հույս ունենք, որ այս գարնանը կկարողանանք մեր բերքը հավաքել»,- նշեց Մխիթարյանը:
Ամբողջությամբ՝ tert.am