Ryanair-ից օգտվող ուղևորներին ի՞նչ չափերի ուղեբեռ է թույլատրվում է ունենալ իրենց հետ
Advertisement 1000 x 90

Ryanair-ից օգտվող ուղևորներին ի՞նչ չափերի ուղեբեռ է թույլատրվում է ունենալ իրենց հետ

Ֆրանսիայի Անգլետ քաղաքում գտնվող «Բիաղից Պեյի Բասք» (Aéroport de Biarritz Pays Basque) օդանավակայանի աշխատակից Հակոբ Ռիգանյանը իրազեկում է պատրաստել այն ուղևորների համար, ովքեր օգտվել կամ առաջիկայում օգտվելու են Ryanair ավիափոխադրող ընկերության ծառայություններից։

«Ryanair-ի Ոչ առաջնային ծառայությունից օգտվող (Non priority) ուղևորներին թույլատրվում է ունենալ`1 փոքր ձեռքի պայուսակ, որը չպետք է գերազանցի (40×25×20սմն), ինչը նախատեսված է տեղադրել դիմացի նստատեղի տակ։

Առաջնային ծառայություն (Priority)

Լրացուցիչ` մինչև 10 կգ ձեռքի ուղեբեռ(թույլատրվող առավելագույն չափսերը` (55×40×20) ունենալու համար անհրաժեշտ է վճարել։Միևնույն ժամանակ այս ծառայությունը հնարավորություն կտա օդանավ նստել առանց հերթ։

Առաջնային ծառայության (Priority) գինը կարող է տատանվել 6-ից 14 եվրոյի սահմանում։

Հուշում` տոմսը գնելու պահին այն ավելի էժան է։

Ինչպես նշել էի, Ryanair-ի Boeing 737-800 տեսակի ինքնաթիռները կարող են տեղափոխել առավելագույնը 189 ուղևորի։

Իսկ յուրաքանչուր թռիչքում առաջնային ուղևորների (Priority) թիվը սահմանափակ է` 95:

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր թռիչքում առավելագույնը 95 ուղևորներ կարող են իրենց հետ վերցնել 10 կգ ուղեբեռ։

Սակայն երբ առաջնային ծառայությունը (Priority) սպառված է, բայց ունեք ուղեբեռ` ձեզ հնարավորություն է տրվում վճարել 10 կգ ուղեբեռի համար, պայմանով, որ այն պետք է գրանցել հաշվառման կետում։

Կարևոր է ՀԻՇԵԼ, որ Ryanair-ի հաշվառումները սկսում են թռիչքից 2 ժամ առաջ և փակվում թռիչքից 40 րոպե առաջ։

Ryanair-ի հետ ճամփորդելիս և՛ Առաջնային (Priority) և ո՛չ առաջնային(Non Priority) ծառայությունից օգտվող ուղևորների համար թույլատրվում է
առավելագույնը` 3 ուղեբեռ։

1. 10կգ արժեքը` 10-17,5 եվրո է, տոմսի գնման պահին (10-25 եվրո տոմսը գնելուց հետո)։

2. 20 կգ արժեքը` տոմսի գնման պահին`20 եվրո, գնումից հետո`40։

Օրինակ` կարող եք գնել 2×20 կգ և 1×10կգ։

Ուղեբեռը նախատեսվածից ծանր լինելու դեպքում ստիպված կլինեք օդանավակայանում յուրաքանչյուր ավելորդ կգ-ի համար հավելյալ վճարել 11 եվրո։

Օգտակար տեղեկատվություն

Որպեսզի ձեր օդանավ բարձրանալն ավելի արագ լինի, ուշադրություն դարձրեք ձեր տոմսի` Boarding Zone-ին։

Եթե ձեր տոմսում նշված է Front Door, ապա պետք է ինքնաթիռ նստեք դիմացի դռնով։
Եթե նշված է Rare կամ Back Door, ապա պետք է նստեք ետևի դռնով։

Նստելու պահին տոմսն անպայման պահեք ձեր ձեռքում, քանի որ ինքնաթիռի անձնակազմը վերջին անգամ ստուգելու է»,- նշել է նա։

iravaban.net