
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Քարոզչական պոռնոգրաֆիա Հ1-ի կատարմամբ.
Հպարտ քաղաքացիների վարչապետն այսօր ցասման հերթական չափաբաժինը թափեց հեռուստատեսություններից երկուսի գլխին։ Վստահաբար, այդ երկուսի մեջ Հանրային հեռուստաընկերությունը չկար։
https://www.facebook.com/armen.minasyan.3/videos/2764069976987342/
Հիմա մի փոքր սպռավոչկա։
4 օր առաջ, ՀՀ Հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարի շրջանակներում Մամիկոն Իսոյանի 60-ամյակի շնորհավորանքի՝ հարկատուներիս հաշվին կատարումը կարելի է համարել քարոզչական պոռնոգրաֆիա։ Ահա թե ինչու։
Նամակագիրը խնդրել էր պտտել Խեդա Համզատովայի կատարմամբ «Հայ քաջեր» երգը։ Այդ կատարումը համացանցում առկա է մեկ օրինակից՝ Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայացած համերգի շրջանակներում։
Հ1-ը հանդգնել է ցուցադրել այդ ձայնագրությունը, ըստ որում՝ ինտերնետից վերցված, շատ ցածր որակի։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորոը, որ Հ1-ը մոնտաժել է ուրիշի սեփականություն հանդիսացող վիդեոպրոդուկտը, և այնտեղից ջնջել Սերժ Սարգսյանին, Կարեն ու Սամվել Կարապետյաններին և Արկադի Ղուկասյանին։
Չեք հավատո՞ւմ։ Այս հղումով դիտեք տեսանյութի օրիգինալը, մասնավորապես՝ 1։12-1։17, 1։49-1։52, 3։18-3։22, 3։52-3։55 հատվածները։
Մի ալարեք, դիտեք, համեմատեք կցված տեսանյութի հետ, ու հասկացեք, թե Պետրոսն ինչով է կերակրում Պողոսներին»։