Փաշինյանին քննադատած երիտասարդին հեռացրել են աշխատանքից և հրավիրել ոստիկանություն. politik.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանին քննադատած երիտասարդին հեռացրել են աշխատանքից և հրավիրել ոստիկանություն. politik.am

Երեկ Politik.am-ը տեղեկացրել էր, որ Փաշինյանի նախկին աջակից, ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարում է, որ Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանն արդեն չափն ու սահմանն անցել է․ «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ մարդկանց ձեռ անելով է մոտենում, մարդկանց հետ շատ վատ է խոսում։ Մի քանի օր առաջ համալիրի դիմացի մայթին կա ծաղկավաճառ մի մեծահասակ կին, որը հաշմանդամություն ունի։ Ցանկացել են էդ մարդու ստենդը հանեն, փողոցային առևտուր է, դե պարզ է, մարդիկ գնացել են թաղապետարան, ներկայացրել են թղթերը, պատմել են, որ կինը հաշմանդամ է, թաղապետը ձեռ առնելով ասել ՝ հերիք է շահարկեք դա, հերիք է ասեք, որ դուք ինվալիդ եք։ Այդ կինը լացելով դուրս է եկել սենյակից»,-ասում է ակտիվիստը և պնդում «Փեդերով լարելու ենք Փաշինյանին»։

Ակտիվիստը նաև դժգոհել էր երկրում տեղի ունեցող գործընթացներից և հայտարարել էր, որ իրականում հեղափոխություն տեղի չի ունեցել։ Արսեն Նիկողոսյանի համոզմամբ նորերը նախկիններից իրենց կեցվածքով չեն տարբերվում։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ քաղաքական հայտարարությունների համար Արսեն Նիկողոսյանին հեռացրել են աշխատանքից։ Նրան աշխատանքից ազատվելու մասին  տեղեկացրել է Կոտայքի մարզում գործող «ԾԻՐԱՆԻ» ԱՅԳԻ-ՌԵՍՏՈՐԱՆ-ի մենեջերը, ով ասել է, որ իրեն կվճարեն ամբողջ ամսվա աշխատավարձը, մեկ ուրիշ տեղ կփորձեն իրեն աշխատանքի հարցով օգնել, բայց Արսենը՝ Կոտայքի մարզում գործող «ԾԻՐԱՆԻ» ԱՅԳԻ-ՌԵՍՏՈՐԱՆ-ում այլեւս աշխատանքի գնալ չի կարող: Այս մասին գրել է newsmedia.am-ը։ Լրատվամիջոցը զրուցել է Արսեն Նիկողոսյանի հետ։ Լրատվամիջոցը նաև տեղեկացնում է, որ ակտիվիստին առանց ծանուցագրի հրավիրել են ոստիկանություն։

politik.am