Գնացեք, գտեք. մայրերը մոտեցան Ռազմիկ Աբրահամյանին, տեղի ունեցավ միջադեպ. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գնացեք, գտեք. մայրերը մոտեցան Ռազմիկ Աբրահամյանին, տեղի ունեցավ միջադեպ. hraparak.am

Ռազմիկ Աբրահամյանի եւ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը մոտեցավ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին եւ մի քանի հարցեր ուղղեց։

Նա հարցրեց՝ որտե՞ղ է իմ երեխան, Աբրահամյանը պատասխանեց․ «Գնացեք, հետազոտեք, գտեք»։
Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը կոչ արեց վերջացնել խոսակցությունը։

Այնուհետեւ Ռազմիկ Աբրահամյանը լրագրողներին ցուցադրեց իր լուսանկարը,որտեղ նա այլայլված տեսք ուներ եւ ասաց․ «Ինչ օրի են հասցրել մարդկանց»։

Կրքերը թեժացան, Աբրահամյանին մոտեցան նաեւ մի քանի մայրեր, որոնք պնդում են, թե Ռազմիկ Աբրահամյանի միջնորդությամբ կորցրել են իրենց երեխաներին։

Նշենք, որ այդ ընթացքում դատական կարգադրիչները թույլ չէին տալիս լրատվամիջոցներին տեսանկարահանել միջադեպը։

Մանրամասները՝ տեսանյութում։

hraparak.am