Վարչական շրջաններից 8-ը թաքցնում են 2019 թ. ընթացքում իրենց կատարած գնումների մասին տեղեկությունները
Advertisement 1000 x 90

Վարչական շրջաններից 8-ը թաքցնում են 2019 թ. ընթացքում իրենց կատարած գնումների մասին տեղեկությունները

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը գրել է․

«Երեւանի վարչական 12 շրջաններից 8-ը թաքցնում են 2019 թվականի ընթացքում իրենց կատարած գնումների մասին տեղեկությունները, այդ թվում՝ մեկ անձից կատարված։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցմամբ դիմել էր վարչական բոլոր շրջանների ղեկավարներին եւ պատասխան ստացել միայն 4ից։ Տեղեկություն ստանալու մեր հարցումն անպատասխան են թողել 8-ը՝ կոպտորեն խախտելով Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը։

Հարցմանը չեն պատասխանել Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն համայնքների ղեկավարները»։



Նման նյութեր