Արման Աբովյան. «Ո՞վ է Միխայիլ Միշուստինը»
Advertisement 1000 x 90

Արման Աբովյան. «Ո՞վ է Միխայիլ Միշուստինը»

Ո՞վ է Միխայիլ Միշուստինը։

Իհարկե, այսօր Wikipedia կայքը ցնցվեց որոնումների քանակից, թե ով է ՌԴ նորանշանակ վարչապետը (իսկ որ Միշուստինը հաստատ կզբաղեցնի այդ պաշտոնը և Դուման կքվեարկի իր օգտին, ակնհայտ է) :Ես զերծ կմնամ Միշուստինի կենսագրականը կրկնելուց և առավել ևս չեմ վերլուծի իր կիսով հայ լինելը (ըստ ռուսական մամուլում պտտվող լուրերի): Մեզ համար ավելի կարևոր է իր քաղաքական կերպարը, որի մասին, ցավոք, շատ տեղեկություն չկա։ Համենայն դեպս իրեն որակավորում են որպես

1-Տեխնոկրատ։

2-Կրեատիվ մտածելակերպի մարդ։

3-Ժամանակակից լինելուց չվախեցող։

4-Հմուտ բանակցող։

5-Տնտեսությունից հասկացող։

Մի խոսքով` նոր ֆորմացիայի չինովնիկ։

Տեսնենք, համենայն դեպս հետաքրքիր կլինի հետևել իր գործունեությանը «հայկական» ուղղությամբ։

ՀԳ

Ժողովուրդ ջան, պետք չի հուզվել, որ Միխայիլ Միշուստինը կարող է ծագումով կիսով չափ հայ լինի,անհարմար է ի վերջո, համոզված եմ, որ մեր կողմի հանդեպ դա ոչ մի դեր չի խաղա իր գործունեության ընթացքում:



Նման նյութեր