Հարց ունեմ: Երեկոյան հաջողվեց
armnews-ով դիտել երկու հարցազրույց:
Առաջինում հարցազրույց էր տալիս ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Երկրորդ հարցազրույցի հյուրն էր ՍԴ դատավոր` Արևիկ Պետրոսյանը:
ԱԺ պատգամավորի հարցազրույցը լսում էի ուղեղիս գերլարված ռեժիմով, փորձելով անկեղծ ընկալել անհոդաբաշխ և անտրամաբանական միտքը: Պատգամավորը փորձում էր իր մտահորիզոնի շրջանակներում, քաղաքական բարդ երևույթներ մեկնաբանել քաղաքական 0 ունակությամբ և պատկերացումներով:
Երկրորդ հարցազրույցը`ՍԴ դատավորի մասնակցությամբ դիտեցի ուղեղիս հանգիստ, ընկալելի ռեժիմով և իրավա-քաղաքական մասնագիտական գնահատականների, պատշաճ քաղաքական մշակույթի և պետականամետ կոռեկտության տպավորությամբ:
Հիմա հարցս`
«Էէէդ՜ ճգնաժամը ՍԴ -ումա՞, թե՞ ԱԺ-ում»:
P.S. Հերիքա «ձեզանով» բռնաբարեք մտածող մարդկանց ուղեղն ու վիրավորեք ինտելեկտը:
Վլադիմիր Մարտիրոսյան