Լուսանկարում՝ Աշոտ Կուրղինյան:
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար թեժ պայքար է ընթացել:
Մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը:
Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։
«Այսօր պատվով հաղթահարեցի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը՝ 3 էլ բացարձակ 100% արդյունքով։
Ինձ համար սա բնավ պաշտոնի համար կռիվ չէ, սա իմ կյանքի գործի շարունակությունն է, որի մեջ տարիներ շարունակ նվիրումով ներդրել եմ իմ ողջ կարողությունները։
Եռօրյա ժամկետում մարզպետը պետք է կատարի ընտրություն, հուսանք, որ այն կլինի արդար, օբյեկտիվ և հիմնավորված»,- մասնավորապես գրել էր նա:
Այսօր Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։
Ամբողջությամբ՝ tert.am