Նարեկ Միրզոյան. «Նման խայտառակ որոշումներն ուղղակիորեն նպաստում են, որ հասարակությունը գիտակցի այս իշխանությունից օր առաջ ազատվելու անհրաժեշտությունը»
Advertisement 1000 x 90

Նարեկ Միրզոյան. «Նման խայտառակ որոշումներն ուղղակիորեն նպաստում են, որ հասարակությունը գիտակցի այս իշխանությունից օր առաջ ազատվելու անհրաժեշտությունը»

Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքում գրել է.

«Նման խայտառակ որոշումներն ուղղակիորեն նպաստում են, որ հասարակությունը գիտակցի այս իշխանությունից օր առաջ ազատվելու անհրաժեշտությունը:

Երեկ տեղի ունեցավ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ- ի նոր տնօրենի նշանակումը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ, ինչպես որ սպասելի էր, տնօրեն նշանակվեց Ժորժիկ Սերոբյանը:
Երեկ մամլո ասուլիս էր հրավիրել նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը,ով մարզպետի որոշումը իրավացիորոն բնութագրեց որպես սուբյեկտիվ և նեղ անձնական ու խմբային շահերից ելնող որոշում:
Իրավիճակին օբյեկտիվ գնահատական տալու համար երեկ չանդրադարձա մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմանը՝ իմանալով, որ այսօր հրավիրելու էր մամլո ասուլիս, և ներկայացնելու որոշման հիմնավորումները (թեև կրծում եմ հիմնավորելու բան էլ չկար, ոչ ոք հիմար չէ, պարտքի տակ չմնալու խնդիր կար)։ Հետևելով մարզպետի ասուլիսին հասկացա, որ Շիրակը մարզպետ չունի…
Պետրոսյանը ոչ միայն չհիմանավորեց իր նշանակման տրամաբանությունը,այլև հաստատեց հանրության մեջ տարածված այն կարծիքը, որ Ժորժիկ Սերոբյանին նշանակել է ելնելով բացառապես նեղ անձնական շահերից (առաջնորդվելով ԽԾԲ -ի սկզբունքով)։ Ասուլիսին չներկայացվեց ոչ մի իրավական հիմանվորում, ոչ մի տրամաբանական բացատրություն: Մարզպետի խոսքն ուղղակի խորացրեց հասարակության հիասթափությունը: Օրինակի համար մարզպետը կարող էր որոշում կայացնելուց առաջ հանդիպել հիվանդանոցի աշխատակիցներին՝ լսելով վերջիններիս, հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերին: Սակայն որոշումն, ըստ էության, կայացված էր վաղուց, որի մասին մրցույթի օրը բացահայտ հայտնել էր Ժորժիկ Սերոբյանը՝ նշելով, որ մրցույթին մասնակցում է մարզպետի հետ պայմանագիր կնքելու նպատակով։
Հ.գ. Հետաքրքիր է՝ որքան ժամանակ է դեռ իշխանությունը «թոզ փչելու» ժողովրդի աչքերին»։



Նման նյութեր