
Ինչպես արդեն գրել էինք՝ երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության վայր էր եկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ոստիկանները նրան ներս թողեցին։ Ավելի ուշ նա դուրս եկավ շենքից և մուտքի մոտ լաց էր լինում։
Հրայր Թովմասյանի այցի մասին տեսանյութերի տակ տարբեր մեկնաբանություներ են արվել։ Հետաքրքիր է, որ ոստիկանության աշխատակից մի երիտասարդ գրել է.- «․․․հաջորդը քեզ են խփելու․․․»։ Այս մեկնաբանությունը պատկերող լուսանկարները իր էջում հրապարակել է Գեղամ Պետրոսյանը։
Ինչպես գրում է politik.am-ը, ոստիկանությունից այս առնչությամբ մեզ դեռ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, մեր զանգերն անպատասխան մնացին։