
ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ապատեղկատվություն հաջորդ.
Լրատվամիջոցը՝ հղում կատարելով անվստահելի աղբյուրի, հրապարակել է տեղեկություն, ըստ որի ԱԺ պատգամավորները ՃՈ տուգանքներ չեն վճարելու, քանի որ նրանց պետհամարանիշերը ԱԺ-ինն են, ըստ այդմ ԱԺ-ն է վճարելու պետական միջոցներից: Լուսանկարում ԱԺ պատգամավորներից մեկի հեռախոսի էկրանն է, որտեղ տեսնում ենք նրան տրված ԱԺ պետհամարանիշով եկած երկու տուգանք, որոնք ենթակա են վճարման հենց նրա կողմից:
Ապատեղեկատվության մակարդակի սրընթաց աճը երկրում կանխման կարիք է զգում»: